воскресенье, 12 июня 2011 г.

Հայը գործնական խելքի էակ է

Հայը մարդկային այն տիպերից է, որ հպարտանում է իր իմացական ընդունակություններով, որը սակայն կենսաբանական իմաստություն չունի։ Հայը գործնական խելքի էակ է եւ ո՛չ թէ լայնաթռիչք երեւակայության. նա հասկցող է եւ ոչ թե կռահող։ Կարելի է ասել, որ հայը խաղաղության համար աշխարհի ամենաանփույթ ժողովուրդն է։ Հայը չի հավատում պատերազմին եւ դրա համար պատմական ամեն դեպք ընդունում է իբրեւ անակնկալ, իբրեւ «անամպ երկինքից ժայթքող կայծակ»։

Նա տակավին չի հասկանում կենսաբանաբարոյական այս երկու ճշմարտությունների իմաստը` խաղաղութեան ժամանակ պետք է նախապատրաստվել միայն մեկ բանի համար` պատերազմի, իսկ պատերազմի ընթացքին կամենալ միայն մեկ բան` հաղթանակ։

ՀԱՅԿ ԱՍԱՏՐՅԱՆ
«Ցեղ եւ Հայրենիք», Սոֆիա, 1936 թ.

Комментариев нет:

Отправить комментарий