понедельник, 12 сентября 2011 г.

Սեֆիլյանը շարունակում է բանակի մասին իր Facebook-յան գրառումները


Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, ընդդիմադիր «Սարդարապատ» շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը շարունակում է Facebook սոցիալական ցանցի իր էջում գրառումներ կատարել բանակի մասին: Այս անգամ Սեֆիլյանը գրել է. «Հայաստանը տարածաշրջանում կայուն տեղ ապահովելու, իր անվտանգության խնդիրները լուծելու, իր ազգային իդեալներին հասնելու համար կարիք ունի մարտունակ, ոգու ուժով և ազատագրական գաղափարնելով առաջնորդվող բանակի»:


Ժիրայր Սեֆիլյանը մինչ այդ Facebook սոցիալական կայքում գրել էր բանակում տիրող իրավիճակի մասին.


«Համատարած է կաշառակերությունն ու հովանավորչությունը, բանտային նիստուկացը:Փոխանակ զորակչվող երիտասարդը կազմավորվի որպես զինվորական պարտքին գիտակից և մարտունակ տղամարդ, կատարվում է հակառակը. նա այլասերվում է բանակային կյանքի անընդհատ քրեականացող և ապազգայնացող մթնոլորտում: Զորամասերում ինշխում են հանցագործ հեղինակությունները, իսկ հրամանատարները օգտագործում են նրանց` ստորաբաժանումները կառավարելու համար: Արդյունքում սպաները հեղինակազրկվում են, ստորաբաժանումները վերածվում են խառնամբոխի, սպանությունները դառնում են վիճակագրական օրինաչափություն, զինվորը հաճախ հայտնվում է ճորտի կարգավիճակում: Առկա են իրենց տանը ծառայող մեծահարուստների զավակներ: Հրամանատարական կազմի ապազգայնացումը և արագ հարստացումը փաստացի իրողություն է: Պաշտոնները դիտվում են միայն որպես արագ հարստանալու միջոց: Այս բոլորը զինվորների մեջ ավելացնում է ատելությունը ծառայության ու բանակի հանդեպ, ինչը, ցավոք, նույնացվում է հայրենիքի հետ»:


HayNews.am

Комментариев нет:

Отправить комментарий