воскресенье, 3 ноября 2019 г.

Նիկոլ հրեշը


Նիկոլին ես բազմաթիվ բնորիշիչներ եմ վերագրում՝ հրեշ, խելագար, տականք, սրիկա, ճիվաղ, աննննննասուն։ Եվ այդ բոլորն իրար հետ վերցրած դեռ չեն բնորոշում էդ պատուհասի մասշաբն ու դրա իրագործած ավերումները մեր երկրի ու ազգի հանդեպ։
Էս նոթով ես ներկայացնելու եմ դրա արածներն ու ցույց տամ այն անդունդը, որում արդեն հայտնվել ենք։

Արդեն տարի ու կես շարունակ խելագարն ամեն օր մի նոր, ավերիչ խելագարություն է անում, ու մենք ապշած ու քար կտրած, դրա նորանոր արածներն ենք քննարկում՝ թե էս էլ արեց, էս էլ արեց, էս էլ արեց։
Ճիվաղն ինչ ուզում - անում է, ու հանրային-քաղաքական դիմադրությունը չկա։ Հարցն է, թե ինչու։ Չէ՞ որ դա արդեն հատել է անհնարինի սահմանը՝ 18 ամիս շարունակ անում է անհնարինը։

Անհնարիններից առաջինը իր հրապարակավ թիկնապահական ու զրահապատ անտուրաժն է։ Սկսելով ուսապարկով, ապա 10-նյակ թիկնապահական մեքենաների էսկորտով քաղաքում իբր անվախ հեծանիվ քշելու ճիվաղությունից, այսօր հասել է բացարձակ աբսուրդի՝ զինված թիկնապահական հատուկ գունդ է դրան սպասարկում, որին հիտլերն ու ստալինը կերազեին։ Ըստ որում երկու զրահապատ մեքենայով։

Վաշինգտոնում ապրելիս, ականատես եմ եղել, որ հաճախ երկու նույնատիպ նախագահական ուղղաթիռներ են զուգահեռ թռչում դեպի Սպիտակ Տուն։ Դրանով նախագահին խփելու ռիսկը երկու անգամ նվազում է։ Բայց քաղաքային երթևեկության մեջ իր մեքենան միակն է, և զուգահեռ ընթացող կրկնօրինակ չունի։

Ճիվաղը երկու զրահապատ նույնատիպ մեքենա է պատվիրել՝ 550 հազարով, որպեսզի իրեն խփելու շանսը կիսվի։ Եկեք հասկանանք, թե սա ինչ է նշանակում։
Ի տարբերություն ամերիկյան նախագահի, էդ ողորմելին համաշխարհային ոչ մի հարց չի լուծում, որ արտաքին վտանգ լինի։ Ումի՞ց է իր գերանվտանգությունն ապահովում։ Ներսում երկիրն է ավերում, և դրանով մեծ համակրանք ունի նաև մեր հիմնական թշնամու՝ թուրքերի մոտ։ Հետևաբար դա անասնական վախերի մեջ է հենց մեզանից։

Երբ լեւոնն եկավ իշխանության, իր առաջին հրամանը եղավ Բաղրամյան 26-ի դիմաց 3 մետրանոց ճաղեր կառուցելը։ Որովհետև գիտեր՝ տերերը հուշել էին, որ շատ շուտով անիծյալ է դառնալու մեզ համար։
Սա էլ շատ լավ գիտի, որ արդեն անիծյալ է ու փորձում է իրեն ապահովագրել ներքին պատահականություններից; Բայց էս մասշտաբների՞, հիտլերից, ստալինից ու ամերիկյան նախագահից դե՞ն։

Սա քաղաքական չէ, սա անասնական է, խելագարական, անմարդկային-ճիվաղային-հրեշային է։ Սա ապացույց է, որ բացի աննորմալ կենսաբանական վախերից, էդ ճիվաղը շատ լավ գիտի, թե ինչեր է արել ու դեռ ինչերի է գնալու մեր դեմ։

Դնեմ հիմնական հարցադրումները։

1- Դեռ գործի սկզբում դա կարողացել է անարգել հավաքագրել մոտ 200 լակոտ-սրիկաների, որպես թիմ. ո՞նց, գործակալական ուղղորդմա՞մբ, դրսից տրամադրվող փողո՞վ, կաշառքո՞վ։ Եթե էդպես է եղել, ապա դա ազգային դավաճաություն է։ Եվ հիմա շատ ցուցիչներ կան, որ այո, նիկոլը դավադիր, արտաքին օգնությամբ ու միջամտությամբ է վերցրել իշխանությունը։

2- Իր լոզունգերով դա կարողացավ հրապարակում հավաքել մեզ բոլորիս։ Ինչո՞ւ և ո՞նց։
Ինչու-ի իմ պատասխանն ունեմ, որովհետև սեռժն էր իր դանակով հասել մեր բոլոր ոսկրերին։ Բայց ոնց-ի պատասխանն ինձ համար դեռ պարզություն չունի։ Կասկածում եմ, որ զուգահեռ պրոցեսին, դրսում ֆանտաստիկ գրագետ, ու մեր հոգեբանությանը մանրամասն տեղյակ մեթոդական think tank է աշխատել, որն ամեն պահի հուշել է անելիքը։

3- Իշխանությունը վերցրեց բազմաքայլ ճիվաղություններով՝ սկսած Մարիոթի իր աչք ֆռացնելու ռազբիռատներից ու պառլամենտում իր հրաժարական-վերընտրությունների կրկեսից։ Ինչո՞ւ մենք դրա մեջ չնկատեցինք ապագա նիկոլին։
Իմ կարծիքով՝ նորից սեռժի պատճառով. մեր հիմնական շարժիչն էր՝ միայն ոչ սեռժը, ամեն հնարավոր մեթոդով։

4- 100 օրվա հաշվետվությունը վերածեց խեղկատակության։ Ո՞նց կարողացավ ու ինչո՞ւ մեր կողմից հարված չստացավ։
Այ էստեղ արդեն իմ կարծիքով սեռժը չէր մեղավորը, այլ մեր քաղաքագիտական տգիտությունը։

5- մարսելով 100 օրը, գնաց միանձնյա ավագանու ու պառլամենտի ցուցակները կազմելուն։ Սա բացահայտ ֆաշիզմ էր։ Բայց կարողացավ գլուխ բերել՝ բոլորին հիպնոզած, էշի տեղ դրած՝ ընտրեցնել տվեց 2 ցուցակն էլ։ Ապա իր ընտրեցրած մարդկանցով իրեն ընտրեցրեց։ Ո՞նց։

Մասնակի պատասխաններ ունեմ՝ նույն արմատն է՝ քաղաքականապես ազգովի տգետ ենք ու ոչ մի կերպ դրա, նույնիսկ այբուբենը չենք սովորում։
Բայց մեխանզիմը՝ թե ինչպես կարողացավ ընտրական ահռելի մեքենան սարքել իր խաղալիքը, մարդկանց էլ անուղեղ զոմբիներ, դա ինձ աղոտ է։ Իմ բազմաթիվ հոդվածներում ես էդ հարցը ահազանգել եմ դեռ մայիս-հունիսից, որ եթե ժողովրդավար ես, ապա եղած պառամենտը շատ էլ հարմար է՝ քեզ ընդդիմություն կլինի ու դու ստիպված ես լինելու ճիշտ աշխատել։ Բայց ոչ մի արձագանք չեղավ։

Տասնյակ իբր կուսակցություններ ու մի էդքան էլ անհատ քաղգործիչներ կային, ոչ մեկը չասաց՝ հլա ստո՛պ, ա՛յ հիտլեր, էս ի՞նչ ես անում, դու ո՞վ եղար, որ միայնակ իշխանություն կերտես։ Այ այդ լռության բացատրությունը չունեմ։
Հիմա էլ ամբողջական իշխանության հետապնդման մոլուցքի մեջ է, ուզում է, որ մինչև փողոցի հավաքարարը իր նշանակածը լինի։

6- Սահմանադրականի դատավորներին առաջարկեց կաշառքով հեռանալ։ Սրա վրա արդեն ոչ միայն քաղգործիչները, այլ ողջ հայ ազգը պետք է ելներ ու դրան մեղմ «բացատրեր», որ սրիկա, դու մեր հարկերի հաշվին քրեական գործարքի ես գնում՝ չենք թողնելու, պատժելու ենք քեզ։

Մարսեց, դա էլ մարսեց, մինչև հիմա ոչ մի ձայն չկա, որ դա ազգի դեմ մեծագույն, հրապարակային հանցագործությունն էր։
Հիմա էլ արդեն անցել է բոլոր չափերը ու մտել ամենալկտի բեսպրեդելի մեջ՝ վոյաժներ, փողի բացահայտ թալան կնոջ միջոցով, հարկերի հաշվին պետական աշխատողների ամսական կաշառք, հակառակորդների անմեղսունակ հետապնդումներ, որին մասնակցում է գրեթե ողջ ուժայինն ու իրավականը։
Վազգեն Սարգսյանը 2 ընտրություն էր կեղծել, որով երկիրը մտցրեց դժոխք։
Սա ընտրություն չի կեղծել, սա ընտրությունը, իշխանությունը, կառավարությունը, պետականն ու ազգայինը վեր է ածել ֆարսի, աբսուրդի, անմարդկայինի։

Իր արածների քաղաքական մասշտաբով սա արդեն 10-նյակ անգամներ գերազանցել է գումարային նախորդ 4-ին՝ լեւոնին, «սպարապետին», ռոբին ու սեռժին։
Դրանցից ոչ մեկը լկտիության էս որակը չէր ունեցել։ Ոչ մեկն ամեն ինչը ֆարսի չէր վերածել, ոչ մեկն էս մասշտաբների չէր մթնեցրել երկրի ապագան։
Անելիքը մեր բոլորինն է՝ քաղաքագիտորեն կրթվելն է, ամեն կողքինից քաղաքացիականություն պահանջելն է, բոլորի աչքերը բացելն է, սթափվելն ու էդ ճիվաղին գահընկեց անելը։
Ամիսների հարց է՝ կամ ինքը, կամ հայոց պետականությունը։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից

суббота, 31 августа 2019 г.

Հայաստանն ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր


Այս հատվածը Բրիտանական Լեսթերի համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, IHS Markit (Jane’s Information Group) կորպորացիայի անկախ վերլուծաբան Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Վերջին զրույցս Զբիգնեւ Բզեժինսկու հետ» հոդվածից է։ 


Իմանալով, որ հայ եմ եւ Հայաստանից եմ, նա առաջին պահին որոշակիորեն զգացնել տվեց ինչ-որ անհետաքրքրություն եւ նույնիսկ դժկամություն զրուցելու։ Սակայն նա տվեց ինձ մեկ հարց, որի պատասխանն էլ պայմանավորեց նրա տրամադրության փոփոխությունն ու հետաքրքրությունը զրուցելու ինձ հետ ու պատասխանելու իմ որոշ հարցերի. «Մինչև մեր զրույցը, խնդրում, եմ ասա ինձ, ըստ քեզ՝ ո՞ր երկիրն է առաջնահերթ սպառնալիք Հայաստանի պետականության համար»։ «Միանշանակ՝ Ռուսաստանը»,- պատասխանեցի ես: Նրա տրամադրությունը փոխվեց. «Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ չասացիր՝ ԱՄՆ-ը. այդպիսիների էլ եմ ժամանակին հանդիպել»։

Իմ հարցին, թե ինչպե՞ս Հայաստանը կարող է հարաբերվել ԱՄՆ նոր ադմինիստրացիայի հետ, Բզեժինսկին նշեց, որ Հայաստանը պետք է հասկանա նոր՝ «անկարգ» համակարգի խաղի կանոնները եւ սկսի խաղալ՝ համապատասխանաբար իր շահերը տեղավորելով այդ շրջանակներում։ «Օրինակ՝ հիմա ԱՄՆ-ին Հայաստանը պետք է ներկայանա ոչ թե որպես մի երկիր, որն ունի ահռելի քանակությամբ խնդիրներ, այլ այնպես, թե ինչ օգուտ կարող է ԱՄՆ-ն ունենալ Հայաստանի հետ հարաբերություններում։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է լինի նախաձեռնող եւ առաջարկներով հանդես գա, այլ ոչ թե սպասի ԱՄՆ առաջարկներին։ Նման առաջարկներ Վաշինգտոնից էլ չեն լինելու։

Պետք է հասկանաք, որ ռեգիոնալ անվտանգությունը մեզ սկսում է հետաքրքիր լինել միայն Վրաստանի անվտանգության ապահովման համատեքստում։ Քանի դեռ Հայաստանը կամ Ադրբեջանը չհայտնի ցանկություն ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ու անդամակցելու օրակարգ, ԱՄՆ քաղաքականությունը Կովկասի նկատմամբ հազիվ թե տարբերվի նրանից, ինչպիսին որ հիմա է»։

Զրույցը տեղափոխելով տարածաշրջանային համատեքստ՝ Բզեժինսկին շեշտեց, որ Վրաստանի անվտանգության հարցերը նաև ԱՄՆ խնդիրն է, այն պաշտպանված է մեզ ու ՆԱՏՕ-ին մոտ լինելու, մեր ստրատեգիական ծրագրերի մեջ ներգրավվելու եւ ի վերջո՝ հաճախակի դարձած զորավարժությունների համար նախատեսված ամերիկյան բանակ իր մոտ հյուրընկալելու հետեւանքով։ «Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռ շատ արյուն են թափելու։ Ղարաբաղի կարգավորման հանդեպ մեր պասիվությունը կարող է փոխվել քողարկված անտարբերության, քանի որ թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը արդեն իսկ հաճախ դասակարգվում են որպես ավտորիտար ռեժիմներ եւ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվողներ։ Ուստի դուք պիտի պատրաստ լինեք պատերազմի, ինչն անխուսափելի է։ Ռուսաստանը կթուլանա, եւ դուք կամ Ադրբեջանը հնարավորություն կունենաք հաղթելու՝ պարտություն պարտադրելով մյուսին։

Նույն բանն, ի դեպ, երեւի խորհուրդ կտայի ադրբեջանցիներին, եթե նրանք հիմա այստեղ լինեին։ Կարծում եմ՝ աշխարհակարգային զսպումը հակամարտությունների առումով գնալով թուլանում է»։

Իմ հարցին Մինսկի խմբի էֆեկտիվության մասին՝ նա պատասխանեց․ «Մինսկի խումբը հին՝ անցած աշխարհակարգի ճարտարապետություն եւ պլատֆորմ էր, չեմ կարծում, որ հիմա իմաստ ունի հույս դնել մի կառույցի վրա, որտեղ երկու եվրաատլանտյան պետության հետ նույն հարթության վրա նստած է Ռուսաստանը։ Ցավոք, ես այն մարդկանց դասին չեմ պատկանում, որը հավատում է ձեր խնդրի արագ կարգավորմանը, հատկապես հիմա, երբ այդտեղ դեռ ուժեղ է Ռուսաստանի՝ մանիպուլյացիաներ իրականացնելու ցանկությունը։
Սակայն Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնի մեկ բան եւս. պատերազմի վերսկսման դեպքում Արեւմուտքից կհնչեն հայտարարություններ եւ կոչեր դադարեցնելու արյունահեղությունը։ Սակայն ձեր նախաձեռնությունը՝ լուծել խնդիրը ձեր օգտին եւ բարձրացնել ձեր անվտանգությունը, կբախվի Ռուսաստանի դիմադրությանը։

Տարածաշրջանում վերջնական գերակայության հասնելու համար Մոսկվային պետք է Ադրբեջանը, եւ ոչ թե Հայաստանը։ Ուստի Բաքվի հետ հարաբերությունները, Ադրբեջանի ինտեգրացիան ռուսական կառույցներ ու Ռուսաստանի դերի բարձրացումը Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ավելի կարեւոր են Մոսկվայի համար պատժամիջոցների ու համաշխարհային մեկուսացման պայմաններում, քան Հայաստանի գործոնը։ Ելնելով հավանաբար այս հաշվարկից՝ Ռուսաստանը շահագրգռում ու դրդում է Իրանին տնտեսական, կոմունիկացիոն ծրագրեր իրականացնել հենց Ադրբեջանում, եւ ո՛չ ձեզ մոտ, քանի որ Իրան-Ռուսաստան ծրագրերի իրականացումը Ադրբեջանում կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը Բաքվի նկատմամբ։ Ռուսաստանը նույնիսկ իր անկման ընթացքում դեռ վտանգ կներկայացնի ձեր պետությունների համար, եւ այդ թվում՝ Հայաստանի։

Ռազմաբազան նույնիսկ մեկ ակնթարթում կդառնա սպառնալիք, որին պիտի պատրաստ լինել։ Այն Թուրքիայից պաշտպանվելու համար չէ տեղակայված։ Թուրքիայից Հայաստանի նկատմամբ վտանգ չկա, քանզի այն ամբողջությամբ վերահսկվել, վերահսկվում եւ վերահսկվելու է ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ Հայաստանի հանդեպ ոտնձգությունների պարագայում, եւ դա բազմիցս ապացուցվել է հայաստանյան նախկին ու ներկա իշխանություններին։ Թվում է, թե թուրք-ամերիկյան հակասությունները թուլացրել են ԱՄՆ վերահսկողությունը, սակայն դա այդպես չէ։ Թուրքիան հիմա հատկապես առավել կախված է ԱՄՆ իր հանդեպ դիրքորոշումից։

Վաշինգտոնում քաղաքական շրջանակներում թե՛ դեմոկրատների եւ թե՛ հանրապետականների շրջանակներում Հայաստանն իր շահերով (չխառնել հայկական համայնքի հետ, որը Հայաստանի շահերի հետ կապ չունի) չունի լիարժեք քաղաքական վստահություն (credibility)։ Այն հաճախ ընկալվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող երկիր՝ նույնիսկ ընդդեմ իր շահերի։ Սակայն ցանկության և աշխատանքի դեպքում դա կարող է փոխվել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Առավոտ

Գոնե մեկ բառ


Պատմվածք, որ գրելու էր գրչեղբայրս:

ԴԵՊՔԸ, որ քիչ հետո կփորձեմ վերարտադրել, պատահել է անվանի քննադատ, այն ժամանակ «Լիտերատուրնայա Գրուզիա» («Գրական Վրաստան») ամսագրի գլխավոր խմբագիր Գուրամ Ասատիանիի հետ: Կպատմեմ` ներողություն խնդրելով վրացի գրչեղբորիցս, ծունկի գալով նրա հիշատակի առջև: Չեմ կասկածում, որ նա, եթե անակնկալ մահը չլիներ, կհրապարակեր պատմությունը, որ լսեցի իր շուրթերից: Ո՞վ գիտե, գուցե այս դիպվածին, իր դեռ անտիպ օրագրերում, գրական մարմնավորում է տվել պատմվածքի գլխավոր հերոսը... իսկ եթե ո՞չ...

Սովետական գրողների տասնհինգ հոգուց բաղկացած խումբը գտնվում էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Մեր շրջագայության նախավերջին օրն էր: Մենք քիչ թե շատ հասցրել էինք ծանոթանալ այս արտասովոր երկրի հրաշալիքներին: Տպավորություններով առլեցուն նստել էինք պանդոկներից մեկում և ազատություն տվել մեր լեզուներին: Եվ մեզանից ոչ մեկի մտքով էլ չէր անցնի, որ պատահականությունը մեզ համար նախապատրաստել է մի անակնկալ, որը ֆիլիպինյան մեր հիշողությունների լուսապսակն է լինելու: Այժմ էլ, երբ թբիլիսյան ընկերներս ու բարեկամներս շարունակում են տնտղել իմ ֆիլիպինյան հուշերը. «Հը՞, Գուրամ, ի՞նչ տեսար Ֆիլիպիններում», ժամանակի հեռվից աղոտ պատկերանում է հազարավոր կղզիների երկիրը` կոկոսի, բանանի և անանասի անզուգական ցանքատարածություններով, հարմարավետ լողափերով ու բանաստեղծական պանդոկներով, բայց այդ ամենից առաջ իմ դեմ հառնում է նա, ում հետ հանդիպումը տոն է յուրաքանչյուրի համար:

Եվ այսպես, Մանիլայի պանդոկներից մեկում տաք-տաք զրուցում էինք, երբ մեզ մոտեցան երկու գեղիրան ֆիլիպինուհիներ և սեղանը ողողեցին շոտլանդական վիսկիով ու զանազան խորտիկներով: Մեր թարգմանիչը բացակայում էր, և մենք չկարողացանք մատուցողուհիների հետ բացատրվել: Մտածում էինք, թե թյուրիմացություն է. չէ՞ որ մենք ոչինչ չէինք պատվիրել: Թարգմանչի վերադառնալուն պես ուղարկեցինք բացատրվելու: Վերադարձավ և զարմացած հայտնեց, որ մի սպիտակահեր ծերունի ցանկություն է հայտնել հյուրասիրել սովետական խմբին: Քիչ անց անձամբ կմոտենա: Փորձեցինք գուշակել, թե ով է նա, բայց ընդհանուր եզրակացության չեկանք: Մեկն առաջարկեց մինչև նրա մոտենալը չօգտվել սեղանից: Սիրտս վկայում էր, որ հանդիպելու եմ հարազատ մարդու, հավանաբար հայրենակիցներիցս մեկին: Փոքր ժողովուրդների մարդիկ միմյանց գտնում են, որտեղ էլ լինեն: Այնքան վստահ էի ենթադրություններիս մեջ, որ արդեն մտածում էի ծերունի հայրենակցիս մասին` ո՞վ է, ի՞նչ է փնտրում այս կղզիների լաբիրինթոսում... Տեսնես հարազատներ ունի՞ Վրաստանում: Երևակայությունս արդեն հեռուներն էր չափչփում, երբ հայտնվեց նա: Խումբը հմայված ոտքի կանգնեց: Մեր դեմ էր մի փառահեղ ծերունի` նրբակիրթ, ոտքից գլուխ ճերմակ հագուստով, ճերմակած ու թավ բեղերով, անկաշկանդ ու հմայիչ շարժուձևով` ձախ ձեռքը գրպանում: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ իմ կյանքում նման ազնվատեսք ծերունիների հազվադեպ եմ տեսել, այն էլ` մեր գյուղերում: Այդ մարդիկ գյուղի, ցեղի, ազգի նահապետ են հիշեցնում: Այդպիսին է Այվազովսկին պատկերել Նոյ նահապետին: Նման վսեմաշուք մարդկանց առջև ուզում ես խոնարհվել, համբուրել ձեռքերը և շնորհակալ լինել, որ նրանք կան և զարդարում են երկիրը: Նա հայացքով ընդգրկեց բոլորիս ու հարցրեց.
— Անգլերեն խոսո՞ւմ եք:

Մինչ ֆիլիպինցի մեր թարգմանիչը կմոտենար նրան, խումբը բզզաց մեղվի փեթակի պես. «Սարոյանն է, Վիլյամ Սարոյանը»: Եվ այդ անունը մեզանից յուրաքանչյուրի հոգում մի տաք ալիք ծնեց: Նա մեզ նստելու նշան արեց, ինքն էլ նստեց, վերցրեց վիսկիի բաժակը: Թարգմանիչը ռուսերենի վերածեց նրա խոսքերը:

— Հարգելինե'րս, սիրով իմացա, որ Սովետական երկրից եք և իմ գրչակիցները: Անչափ ուրախ եմ ձեզ հետ այդ րոպեները բաժանելու համար: Սովետական մարդկանցից իմ ժողովրդի կարոտն եմ առնում: Ուրախ եմ, որ դուք կաք, կա Սովետական Միությունը, և որ իմ հայ ժողովուրդն էլ այդ Միության մեջ է:
Նա խոսում էր հուզված ու պրպտուն հայացքով ինչ-որ բան փնտրում: Մի պահ հայացքը քարացավ, աչքերը շողարձակեցին:

— Հա՞յ ես,— ինձ դիմեց հայերենով:
Անսպասելի հարցից կարկամեցի և բացասաբար շարժեցի գլուխս: Նա շրջվեց թարգմանչի կողմը:
— Ձեր մեջ հայեր չկա՞ն:
— Ցավոք, ոչ,— պատասխանեց խմբի ղեկավարը:

Խոսակցությունը շարունակվեց տարբեր թեմաների շուրջ: Հիմնականում Սարոյանն էր հարցնում: Հետաքրքրվում էր իրեն ծանոթ սովետական գրողներով: Մերոնցից մեկն առաջարկեց հանպատրաստից հարցազրույց անցկացնել նրա հետ: Բայց պահն այնքան առինքնող էր, որ պաշտոնական յուրաքանչյուր քայլ կարող էր փչացնել ընդհանուր ոգևորությունը: Ես դիտում էի նրան ու մտածում. «Ճակատագիրն ինչ խաղ ասես, որ չի անում: Ահա մի հայ, որն ուղնուծուծով իր ժողովրդինն է, բայց ստիպված է դեգերել օտարության մեջ: Որքա՜ն տառապանք է տեսել, ի՜նչ փորձությունների միջով է անցել, բայց մնացել է անաղարտ, բարի, իմաստուն: Նրա մեջ կենարար ոգի է շնչում: Նա կյա'նք է, և որքա՜ն նման է իրեն ծնող ժողովրդին»:

Մինչ խորհում էի, թարգմանիչը մեզ ուղղեց Սարոյանի հերթական հարցը.
— Իսկ վրացիներ չկա՞ն ձեր մեջ:
Բոլորը ինձ նայեցին:
— Վրացի կա°:
Սարոյանը նորից փայլեց:
— Դուք հայերեն խոսո՞ւմ եք:
Երկրորդ անգամ շփոթված շարժեցի գլուխս:
— Գուցե մի արտահայտություն, գոնե մեկ բառ գիտե՞ք հայերեն:

Խումբը աղերսանքով շրջվեց իմ կողմը: Ես համրացել էի, աչքերս չռած մեկ Սարոյանին էի դիտում, մեկ թարգմանչին, ախր, ես ծնվել ու մեծացել էի Թբիլիսիի Սոլոլակի հայկական թաղամասում. ավելին` մինչև 14-15 տարեկանս հայերեն կարգին խոսում էի: Հետո տեղափոխվեցի այլ թաղամաս, հետզհետե մոռացա լեզուն, բայց առանձին արտահայտություններ որքան ասես գիտեի: Բայց կարծես բոլոր հայերեն բառերը գլխիցս թռել էին, հիպնոսված էի, ընկճված, ինձ մեղավոր էի զգում:

— Գոնե մեկ բառ,— աղերսանքով, խեղճացած ինձ է նայում Սարոյանը:
— Գոնե մեկ բառ,— պահանջում էր խումբը:
Ավելի անհարմար վիճակի մեջ ես ինձ երբեք չէի զգացել: Ես մեղավոր էի զգում Սարոյանի առաջ, իմ գրող ընկերների, իմ բազմաթիվ հայ բարեկամների առաջ, որոնք ինձ չէին ներելու այս ձախողումը:

Լռությունս ընդունվեց որպես չիմացություն: Քիչ առաջվա փառահեղ ծերունու աչքերը թախիծով լցվեցին: Նա գորովանքով ինձ նայեց: «Ոչինչ, քեզ վատ մի զգա», ասես շշնջում էր նրա հայացքը: Հայրաբար շոյեց գլուխս, հայերեն ինչ-որ բան ասաց, գլխով հրաժեշտ տվեց բոլորիս ու լուռ, դանդաղ ու հուսահատ քայլեց դեպի պանդոկի ելքը: Նրա լայն ուսերը կախ էին ընկել, մի տեսակ փոքրացել էր: Ի՞նչ էր մտածում այդ պահին մեծ մարդասեր ու աշխարհահռչակ գրողը: Նա հասավ ելքին և ուր որ է կորչելու էր տեսադաշտից` մեզ թողնելով ընդհանուր շփոթմունքի մեջ: Փոթորկող ու խռովահույզ մի ալիք պայթեց իմ մեջ` թվաց, թե ինձնից խռոված, վհատ ու անօգնական պապս է հեռանում, նախահայրս: Վեր թռա ու ձայնս որոտաց Սոլոլակիի հայերի բարբառով.
— Ո՞ւր ես գնում, տո՛...
Մնացյալը հիշում եմ մշուշոտ: Ես դիվահարի պես ցնցվելով` իրար հետևից կրկնում էի.
— Ո՞ւր ես գնում, տո՛...

Ամբողջ պանդոկը զարմացած ինձ էր նայում: Հետո երանելի թուլություն իջավ վրաս: Հենվեցի աթոռին: Երազը շարունակվում էր: Շքամուտքի կողմից դեպի ինձ էր հորդում հարազատ մի շունչ, զգացմունքի մի տարերք, թևերը լայն պարզած մի արծիվ, մի Մասիս: Մեկն ինձ գրկել, խենթացած համբուրում էր: Սարոյա՞նն էր, Նոյ նահապե՞տն էր, իսկ գուցե հայրենիքի կարո՞տն էր, որ հեղեղի պես իր մեջ էր առել ամեն ինչ` ֆիլիպինյան գունեղ գիշերը, պանդոկը, հազար ու մի լեզուներով խոսող մարդկանց...
— Գժվե՞լ են, ի՞նչ է...

Մերոնք զգացմունքի այդ ալիքին կուլ գնացին ու մոռացան իրենց ով լինելն ու որտեղ լինելը:
— Կեցցե' Սարոյանը, կեցցե' Սարոյանը...
Հետո մեզ միացավ պանդոկը.
— Viva Saroyan, viva, viva.

Հետո մենք մեզ պահեցինք երկու կովկասցիների պես: Ոնց որ պետք էր` քեֆ արեցինք: Իսկ ավելի ուշ գիշերային Մանիլան իր ջերմ գիրկն առավ անսպասելիորեն երջանկացած երկու մարդու` փողոցից փողոց, պանդոկից պանդոկ: Հայն ու վրացին իրար հասկացան իրենց հոգու լեզվով` երգով: Երգում էր Սարոյանը ու քահ-քահ ծիծաղելով հարցնում. «Հասկացա՞ր»: Հայերեն երգին պատասխանում էի վրացական երգով` Սարոյանն աչքերն էր սրբում: Իրար էին հանդիպել Բիթլիսն ու Թբիլիսին...

Հեռավոր այն գիշերն անցավ ակնթարթի նման: Մանիլան սկսում էր արթնանալ: Փաթաթվեցինք իրար, ու ես արդեն քանիերորդ անգամ նրա համար երգեցի «Չեմո պատարա գոգոնան»:

Հյուրանոցի հերթապահը, ինձ ներս թողնելու համար Սարոյանից ստանալով մի քանի պեսո, այդպես էլ չհասկացավ, թե ո՞վ է ինձ հրաժեշտ տվողը, նա չհասկացավ նաև, թե ինչո՞ւ էր դեմքիս ժպիտ, աչքերիս` թախծախառն արցունք, և ընդհանրապես այդ գիշեր շատերը շատ բան չհասկացան:

Իսկ մի քանի օր անց Թբիլիսիում իմ ֆիլիպինյան հուշերն արդեն անգիր արած ընկերներս բարի լույսի փոխարեն ինձ ասում էին. «Գոնե մեկ բառ, Գուրամ». և ես հիշում էի աշխարհում թերևս ամենատխուր աչքերն ունեցող հային, որի սիրտը լեռներում է...

Վանուշ Շերմազանյան
«Սովետական Հայաստան» ամսագիր, 1986

четверг, 13 июня 2019 г.

Նամակ առ պայծառատես հայերին


Ինձ հայերի մեծամիտ, դիմացինին էշի տեղ դնող, մարդկային արժանատվությունն անարգող, ամենագետ ու անլուրջ ցինիկությունն է զարմացնում։
Ասում են՝
խի բա ի՞նչ էիր սպասում նիկոլից,
բա էն գլխից պարզ չէ՞ր,
խի բա հարիֆ ե՞ս, չէի՞ր տեսնում։

Ոչ, ինձ պարզ չէր, ես այլ բան էի սպասում։
1 - Իմ մտքով չէր անցնում, որ 20 տարի ընդդիմադիր եղած ու ամբիոններից հազար անգամ պադավատ հայհոյած մեկը կարող է ամբողջ ազգի օգնությամբ սեռժ լարել, նստել տեղը, ու հաջորդ իսկ օրը հեծնել նույն իր քրֆած, դեռ մի բան էլ առավել պադավատին ու դառնալ բազմաբնույթ հանցագործ։

2 - Իմ մտքով չէր անցնում, որ ամոթն ու արժանապատվությունը մի կողմ թողած 200 հոգի քայլառաստներ իրենց էշի տեղ դրած, կհամաձայնվեն մտնել նիկոլի կամայական ցուցակներ և ավագանի ու պառլամենտ կդառնան։

3 - Իմ մտքով չէր անցնում, որ կառավարություն կկազմվի խեղկատակներից, որոնք մանկապարտեզի պես կնստեն նիկոլի դասերին ու գլուխները կտմտմբացնեն դրա ամեն էշության վրա։

4 - Իմ մտքով չէր անցնում, որ նիկոլը նորմալ գործ անելու փոխարեն կսկսի սելֆի անել ու կնոջ համար էլ՝ ռեկետ։

5 - Իմ մտքով չէր անցնում, որ մեկ տարում ինքն իր լակոտներով, իր կամայականություններով ու տգիտությամբ երկիրը կհասցնի կործանման ու դա կկարողանա ներկայացնել որպես հաջողություն ու նվաճում։

6 - Իմ մտքով նիկոլի ներկա արած ոչ մի այլանդակությունը չէր անցնում։

7 - Իսկ հայերի մտքով ակազըվայեցա այդ ամենն անցել է էն գլխից՝ բոլորը պայծառատես են եղել ու վափշե։

8 - Ես էլ կասեմ, որ ոչ մի նորմալի մտքով դա չպետք է անցներ, որովհետև դա հակամարդկային է։

9 - Եվ կասեմ, որ հենց էդ որակի հայությունն է այն արմատը, որի վրա նիկոլ ու նիկոլականներ են աճում, նիկոլի բեսպրեդելն է հիմնվում ու ներվում։

10 - Որ եթե էդ հայությունը չլիներ, նիկոլը կիմանար, որ սրիկայություններ անելու իրավունքը չունի, որ մարդիկ իրենից ոչ թե բեսպրեդել, այլ գործ են սպասում։ Որ եթե նորմալը չարեց՝ կգյուլլվի։ Ու չէր համարձակվի ոչ պադավատ հեծնելու, ու ոչ էլ կնգան սամայլոկով վոյաժներ հյուրասիրելու։

11 - Եկեք չկարծենք, թե նախորդ այլանդակներն օդից էին ընկել ու նիկոլն էլ հենց Իջևանից պատահաբար հայտնվեց գահին։ Ոչ, էդ մենք ենք, որ մեր քռչոտ ամենագիտությամբ, պայծառատեսությամբ, ամենաթողությամբ ու հանդուրժողականությամբ ամեն անգամ լևոններ ու սեռժեր, սաշիկներ ու նիկոլներ ենք կերտում, դնում գլխներիս ու հոշոտվում։

12 - Ի հակադրություն պայծառատեսների, ես գիտեի այլ բան՝ որ իշխանությունը ցանկացած մարդու է փչացնում, ու 2018թ. մայիսի 9-ից, նիկոլ վարչապետի հաջորդ իսկ օրվանից, նիկոլ եմ քննարկել, քննադատել ու իմ ասելիքն ասել։

13 - Ես հասկանում եմ, որ նիկոլից հետո երևի երկիր չմնա նոր փորձերի համար, բայց էսօր կայֆոտած՝ նիկոլ ծնող ամենագետ-պայծառատեսներին էսքանն ասելը պարտավոր էի, սատանան տանի։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

пятница, 7 июня 2019 г.

Հայ կին-հայ տղամարդ. ավանդական դերաբաշխում և արդյունքներ


Ես մի միտք էի ամրագրել իմ ինֆոյում, որ փչացած հասարակության փչացածը տղամարդն է, ոչ կինը:
Նորից ու նորից համոզվում եմ այս մտքի ճշմարտացիության մեջ:
Եվ եթե խորանանք երևույթների մեջ, կնկատենք, որ պատմական պարտությունների կրողն էլ է հայ տղամարդը, գենոցիդն էլ, բաքու-սումգայիթն էլ:
Մեր ներիշխանական, զուտ տղամարդկանցից կազմված իշխանություն-ընդիմության փալասություն ու այլանդակ լիսկայությունն էլ է հայ տղամարդը:

Իհարկե, մեկը կարող է ինձ հակադարձել, թե հայ կինն է ծնում ու դաստիարակում հայ տղային, որը հետագայում դառնում է «հայ տղամարդ»: Բայց նույնիսկ կենսաբանորեն էլ, տղամարդն իր էությամբ պետք է զինվորը լինի, նորը հետազոտողը, առաջ գնացողը: Կինը օջախի պահապանն է, մարդ արարածի կոնսերվատիվ կեսը: Իսկ տղամարդը պարտավոր է «տղամարդ» լինել ոչ թե ի կոչումե, այլ ի կենսաբանական տրամաբանության:

Երևի մենք արտակարգ դեպք ենք, որը ևս վերլուծության անհրաժեշտություն ունի:
Պատմականորեն, ռազմական պարտությունը տրամաբանորեն և ըստ ստեղծված հանգամանքների, միշտ բերում է նրան, որ տղամարդը ոչնչացվում է, իսկ կինը վերցվում և օգտագործվում է հաղթողի գենոֆոնդի շարունակության համար:

Օրինակ, այսօրվա թուրք ազգը, դա ալթայից դուրս եկած մի քանի հազար բաշիբոզուկների ու նրանց ճամփին եղած միլիոնավոր տեղացի պարտված տղամարդկանց կանանցից ու աղջիկներից սերված հանրությունն է, որի մեջ սկզբնական թուրքական գենը հիմա երևի շատ ավելի քիչ է, քան ասենք հայկականը, սլավոնականը, կամ հունականը: Կապ չունի, թե ինչ դաժանությամբ են նրանք ալթայից հասել Եվրոպա ու մեր հերն անիծել:
Կապ ունի, թե մենք ինչու ենք թույլ տվել, որ մեր հերն անիծվի:

Գալով ներկայիս մեր ներքին խնդիրներին, երևի պետք է փաստվի, որ հիմա էլ, զարմանալիորեն, մեր պատմականորեն պարտված տղամարդու շահագործմանն է անցել մեր ներքին տականքը:
Ղարաբաղյան պատերազմը մեր շարքերից տարավ սովետների օրոք ծնված ու դաստիարակված շատ նոսր իսկապես տղամարդկային սերուցքին: Մնացին մկները, լիսկաներն ու դոդլֆիկները, որոնք մեր պատմական՝ արդեն գենոֆոնդում արմատացած թուլությունների և ԼՏՊ-ի սահմանադրական հեզության շնորհիվ ողջ ազգին բերեցին ներքին ստրկացման:

Վերջին 20-22 տարիներին հայ կինն իր ուսերին կրեց բոլոր արհավիրքները: Գնաց չինաստաններն ու արաբիաները, որ մի կտոր հաց բերի իր ամուսնուն ու որդուն կերակրի, գնաց Թուրքիա պոռնկության՝ հենց նույն նպատակով:
Արդյունքում՝ Հայաստանում մնաց ասիմետրիկ ֆիլտրված ժողովուրդ՝ անվերջ համբերատար ու հանդուրժող տղամարդը և զարմացած, շշկռած ամուսնուն ենթարկված, բայց և կենսաբանորեն լիարժեք հայ կինը:

Այսօր հրապարակում է հենց նա: Հայ լրագրողների 99 տոկոսը կին է: Գրանտ ու գործ կպցնողների 99 տոկոսը կինն է: Այս անապատի վերածված տարածքի վրա մարդկային թարմություն ու կյանք մտցնողը ևս հայ կինն է:
Հայ տղամարդը դա բոռն է, վզից կիլոյանոց ոսկին կախած, փորը դոշից կախած, աչքերը սրա նրա քամակին կպցրած այն ապիկարը, որ պարազիտում է իր կնոջ վրա:

Լիսկայի ծեծը դա հայ տղամարդու ահազանգն էր հայ կնոջը, որ հեսա քեզ էլ եմ ուտելու: Սաղիդ եմ հոշոտելու:
 Ի պատասխան, կա այդ ծեծված հերոս կինը, որը չի վախեցել ու խոսում է: Կապ չունի, թե ինքը խոսում է իր բիզնեսը, թե արժանապատվությունը պաշտպանելու համար: Կարևորն այն է, որ խոսում է կինը, ոչ թե տղամարդը: Խոսում է հայ տականքի դեմ՝ առանց վախենալու, թե այդ ողջ շրջան ստրկացրած ճիվաղն իրեն հետո ինչ կանի:

Մենք ազգովի շատ մեծ հարցի առաջ ենք կանգնած՝ կողմնորոշման հարցի առաջ: Ո՞ւր ենք գնում և ո՞ւմ հետևից ենք գնում:
Միակ խորհուրդը, որ տեսնում եմ այժմ, դա այն է, որ «կին» ազգը պետք է կին էլ առաջնորդ ունենա: Հայ տղամարդը պետք է գոնե ժամանակավորապես հեռացվի ասպարեզից՝ որպես տգետ, վախկոտ ու պնակալեզ արարած, որը կործանման կտանի բոլորին: Եվ նա ինքնակամ չի հեռանալու:

Հայ կինը պետք է տեսնի իր այդ կարևորագույն դերը և ինքնուրույն վերցնի ղեկը: Վաղուց է հասունացած այս հարցը, բայց զարմանալիորեն դրա մասին խոսող չկա:
Անգլիացիք հզոր կանանց ու տղամարդկանց ազգ են: Մուսուլման պակիստանցիք Բենազիր Բխուտտո ունեին: Հնդիկները, ֆիլիպինցիք, արգենտինացիք, ուկրաինացիք, տո ո՞ր ազգին նշես: Բոլորն էլ դուրս են եկած նախնադարյան կաղապարներից և առաջնորդվում են ուժեղ լիդերներով, անկախ նրանց սեռից:

Մեր այս փոսում, գենոցիդ կերածներս, մեզ տղամարդ ենք հռչակած ու ստրկացած՝ մեր իսկ կերտած ու դավանած կեղծ լոզունգների անտանելի դատարկության մեջ:
Խոսքը հարատևելու վերջին ճիգերի մասին է: Եվ ինձ վրա հոխորտալու ցանկություն ունեցող և իրենց հավերժ խելոք ու հավասարակշիռ համարող տղամարդկանց խորհուրդ կտամ նախապես գոնե ռեֆլեքսիվ, իրենց մի լավ տնտղեն:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2011 թ.

четверг, 11 апреля 2019 г.

Արցախը ստիպված էր անկախություն հռչակել


կամ՝ փոխադարձ անվստահության հիմնական պատճառները

Արդեն մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ, գրել եմ, որ վերջին այս 30 տարում ոչ արցախցիներս կարողացանք ճանաչել ՀՀ քաղաքացիներին (չեմ ասում հայաստանցիներին, Արցախն էլ է Հայաստան), ոչ էլ վերջիններս ճանաչեցին արցախցիներին։

Որոշ քաղաքական գործիչների և քաղաքական գործիքների պարբերաբար կրկնվող հիմար հայտարարություններ շարունակում են խորացրել անջրպետը նույն ազգի, նույն ժողովրդի երկու հատվածների միջև։ Այսօր տարօրինակ ու անհասկանալի է թվում արցախցիների մի որոշ հատվածի, այսպես ասած, «անկախասիրությունը»։ Բայց դա և իրար չհասկանալն ու փոխադարձ անվստահությունն իրենց պատճառներն ունեն։
Փորձեմ ներկայացնել ըստ իս ամենահիմնական պատճառները։

Երբ պետականությունը կորցրած Հայաստանը բաժանվել էր Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև, հատկապես 16-18-րդ դարերում Արցախը որոշ չափով շարունակում էր պահպանել իր անկախությունը։ Արցախում և Սյունիքի մի հատվածում իշխում էին հայ մելիքները։ Խամսայի մելիքություններն այդ ժամանակաշրջանում այնքան հզոր էին, որ գլխավորում էին հայ ազգային ազատագրական շարժումն ընդդեմ պարսկական և թուրքական բռնակալությունների։

Արցախի Դիզակ գավառի տիրակալ, Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ, Մելիք-Եգանյաններ տոհմի հիմնադիր մելիք Եգանի ընդունարանի շքամուտքի մոտ ՌՃՁԶ թվականի (այսինքն՝ 1737 թ.) գրություն կա, որտեղ այսպիսի տողեր կան. «...երբ երկիրը խառնակության մատնվեց, շահ Սուլթան-Հուսեյնի որդի շահ Թահմասպ թագավորին որոշ ծառայություն մատուցեցի, և նա բերեց սրանց [վրա] ինձ մելիքություն տվեց: Այնուհետև օսմանցին եկավ և [երկիրը] նրա ձեռքից վերցրեց: Սրան էլ այս չափ ծառայություն ցույց տվի, որ երբ բերին Դիզակ, ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա...»։

Ուշադրություն դարձրեք, Մելիք Եգանն իր երկիրն անվանում է Հայաստան («...ես չթողեցի, որ Հայաստանս գերի դառնա»)։ Իսկ Մելիք Եգանի ղեկավարած Խամսայի մելիքության այդ տարածքը համընկնում է ներկայիս Արցախի Հանրապետության տարածքի հետ։

Խամսայի մելիքությունների ժամանակահատվածը արցախցիների համար անկախ կամ համեմատաբար անկախ ապրելու եզակի ժամանակաշրջան չէ։ 1923 թ. ինքնավար մարզի կարգավիճակով բռնակցվելով նոր ստեղծված «Ադրբեջան» հանրապետությանը, ինքնավար մարզի կարգավիճակով Արցախը փաստորեն համեմատաբար անկախ էր՝ ի տարբերություն Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող բազմաթիվ այլ հայկական բնակավայրերի։ Արցախում պետական դրամատիկական թատրոն ունեինք, տեղական մարզային ռադիոն ամենօրյա հաղորդումներ էր եթեր արձակում՝ անգամ հայրենասիրական երգերով։ Բացառությամբ Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական մեկ դպրոցի և երկու ռուսական դպրոցների, ինչպես նաև Շուշիի ադրբեջանական դպրոցների և Հադրութի ռուսական դպրոցի, Ստեփանակերտի 8 միջնակարգ դպրոցները և շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի հարյուրավոր բոլոր դպրոցները հայկական էին։

Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ հնարավոր բոլոր միջոցներով փորձում էր Արցախում օգտագործել Նախիջևանի Հանրապետությունում կիրառած մեթոդները, ամեն ձև ու հնարավորություն, որպեսզի Արցախը հայաթափի։ Բայց, ի տարբերություն Նախիջևանի, որ Ադրբեջանի հետ ընդհանուր սահման չուներ, բաժանված էր Հայակական ԽՍՀ-ով, Արցախը չորս կողմից գտնվելով ադրբեջանական-թշնամական շրջապատման մեջ, շարունակում էր ապրել հայեցի կյանքով...

Հիմա փոխադարձ անվստահության մասին։ Շատ հեռուները չգնանք, ընդամենը երկու թարմ օրինակ։
Կարդացեք Լեոյի և ժամանակակիցների հուշերը՝ 20-րդ դարասկզբի մեր ծանր ու ողբերգություններով լի ժամանակաշրջանի մասին։
Շուշիի կոտորածից առաջ Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը։ Ընդունած նամակ-հեռագրում ասվում է, որ «Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են...

Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը,- ասվում է նամակում,- և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել»:
Նամակն ավարտվում է այսպես. «Քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ»։

20-րդ դարասկզբի Շուշիի կոտորած, ջարդեր, տեղահանություններ (Բաքվի ջարդերի մասին չենք խոսում, Բաքուն շատ հեռու էր Հայաստանից), հետո Արցախ-Ղարաբաղի բռնակցում Ադրբեջանին։

Եկավ 1988-ը՝ նոր հույսերով, մեծ հավատով, բայց նորից մեզանում ավանդույթ դարձած՝ կրկնվող սխալներով։ Ի վերջո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Հայաստանը մեծ դժվարությամբ տվեց իր համաձայնոթյունը։ Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո փաստորեն մի կողմ շպրտվեց այդ որոշումը, և Հայաստանն անկախություն հռչակեց Հայկական ԽՍՀ սահմաններով։ Անկախություն հռչակելուց առաջ և հետո արցախցիները բազմաթիվ անգամ փորձեցին Հայաստանի իշխանություններին համոզել տեր կանգնել 1989 թ. որոշմանը։ Սակայն՝ ապարդյուն։ Պատահական չէ, որ Արցախում անկախության հանրաքվեն անցկացվեց անկախություն հռչակելուց ամիսներ հետո՝ դեկտեմբերի 10-ին։ Իսկ խորհրդարանական ընտրություններն Արցախում տեղի ունեցան շատ ավելի ուշ՝ անկախություն հռչակելուց ավելի քան կես տարի հետո։ Այդ ժամանակահատվածում ՀՀ իշխանություններին ապարդյուն փորձում էին համոզել Արցախը ևս ներառել Հայաստանի Հանրապետության կազմում։
Ահա այսպես է ստեղծվել Արցախի Հանրապետությունը։

Թերևս կան շատ այլ մեծ ու փոքր պատճառներ, բայց հիմնականում սրանք են հայության երկու հատվածի իրար չհասկանալու, փոխադարձ անվստահության պատճառները։ Եվ երբ երևանյան սրճարանների մշտական հաճախորդ երիտասարդը, օդում ծխի օղակներ նկարելով, ասում է՝ «Արցախը Հայաստանի մարզ է», Արցախում ոչ միանշանակ արձագանք է գտնում այդ հայտարարությունը։ Այսպես էլ են մտածում՝ «Իսկ եթե նորից խաբվե՞նք, ինչպես լտպ-ականները խաբեցին 1989-ին, իսկ հետո՝ Շահումյան, Մարտակերտ... Գոնե ավելի բարձր ինքնուրույնության կարգավիճակով, որպեսզի երբ նորից մեզնից հրաժարվեն, կրկին մեզ դեն նետեն, մեզ պաշտպանելու ներուժ ունենանք...»։
Առանց սեփական մեկնաբանության, ես ընդամենը ներկայացրի թյուրըմբռնում, իրար չհասկանալու, անվստահություն ու թյուրիմացություններ ծնող, ըստ իս, հիմնական պատճառները։

ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից

пятница, 22 марта 2019 г.

Նոր, գերժամանակակից քաղաքի կառուցումը Հայաստանի տնտեսական առաջընթացի միակ միջոցն է


Փաշինյանական հեղափոխությունը ոչ մի կերպ չի ձևավորվում որպես իրական գործուն իշխանություն։ Ֆորմալ առումով ժողովրդավար այս իշխանությունը շարունակում է մնալ որպես մեկ անձի իշխանություն։

Մեկ անձի շուրջ իշխանության նման կենտրոնացումը սկզբում բացատրվում էր հակահեղափոխությունը կանխելու հրամայականով։ Բայց խորհրդարանական ընտրություններից ու իշխանության գերկենտրոնացումից հետո հակահեղափոխության շանսը բացարձակ է զրոյացել։ Դա տեսանելի ու ակնհայտ է բոլորին, բայց և շարունակվում է հեղափոխական իներցիան, թե իբր վտանգները դեռ կան։ Իսկ մեկ անձի իշխանությունն էլ այն “առանձնահատկությունն” ունի, որ բոլորը սպասում են վերին մեկի հրամանին։ Եվ եթե հրամանը չկա, ապա կառավարում էլ չկա։

Հիմա բոլորը սպասում են տնտեսական մոդեռնացման, բայց ումի՞ց, պարզ չէ։

Փաշինյանն ինքը ոչ մի կոնցեպտուալ տնտեսական մոտեցում ու լուծում չի առաջարկում։ Խորհրդականները, նախարարներն ու պառլամենտականները ևս չեն առաջարկում։ Այդ դեպքում հույսն ովքե՞ր են,  ձեռներեցնե՞րը, ներդրողնե՞րը։

Տարօրինակ սպասում է։ Իսկ միգուցե վարչապետն ու իրեն ենթակա՝ հենց իր հաշվարկով հայաստանյան 20 000 կառավարիչները իրենց հաշիվ տային, որ խորհրդային պլանային տնտեսակարգի ավանդույթներից հետո Հայաստանում գործարարներ ֆիզիկապես չկան ու չէին կարող լինել։ Որ գործարարությունը նաև աշխարհայացք ու հոգեբանություն է, որը դաստիարակվում է մանուկ հասակից, ապա դպրոցում, համալսարանում և շրջապատող կապիտալիստական տնտեսական կյանքի ազդեցության տակ։

Հաշիվ տային, որ մինչև հիմա Հայաստանում մատների վրա հաշվվող իրոք գործարարներ են եղել։ Եվ որ ներկա մեծահարուստներն ու գործի տերերը ոչ այնքան իրական ձեռներեցներ են, որքան արտոնյալ-քվոտավորված ներկրման, կամ էլ սովետից մնացած որոշ պրիմիտիվ արտադրություններին տիրանալու հաշվին հարստացածներ ու հենց դրանով “ձեռներեց” համարվողներ։

Հաշիվ տալուց հետո էլ մտածեին, թե ինչպես անեն, որ ձեռներեցների գեներացմանը զարկ տան երկրում։ Չի արվել նման բան, ու չի էլ երևում, թե կարվի, որովհետև անցած ամիսներին կառավարությունից, պառլամենտականներից ու Երևանի ավագանու անդամներից որևէ մեկի կողմից անելիքների առաջարկներով նույնիսկ մեկ հոդված կամ ելույթ չկա հրապարակում։

Ապշեցուցիչ անպատասխանատվություն է՝ բոլորի հույսը Փաշինյանն է, իսկ Փաշինյանի հույսն էլ գոյություն չունեցող ձեռներեցներն են։

Մենք ու երկիրը, իշխանությունն ու նրանց համակիրները՝ նախորդներն ու նորերը, բոլոր-բոլորս, արդեն փակուղում ենք։ Ըստ որում, դեռ որ ինտելեկտուալ- հոգեբանական – աշխարհայացքային փակուղում։ Բայց և, եթե ելքեր չգտնվեցին, ապա ահագնացող ու գահավիժող փակուղում։

Երկրում ընկալման մակարդակում է մերժված կոնստրուկտիվ քննադատությունը։ Ցանկացած առաջարկ ու նախաձեռնություն դեմ է առնում տաբուի՝ թե Փաշինյանին բան չասեք, թողեք թող աշխատի, բա ի՞նչ էիք ուզում, 30 տարվա քանդածը հո մեկ տարում չէ՞ր ուղղելու։

Նույն փաստարկներով ջրվեց վարչապետական 100 օրվա հաշվետվությունը, նույն մտայնությամբ՝ փայփայելով վիճակը, մարդիկ միահամուռ ընտրեցին ավագանին ու խորհրդարանը։ Նույն մտայնությամբ, հիմա էլ շարունակվում է կառավարական բացահայտ անաշխատունակություն-անգործությունը։

Սա չտեսնված-չլսված փակուղի է։ Փաշինյանը փրկիչ էր այնքանով, որ կարողացավ մերժել Սերժին և վերցնել իշխանությունը։ Դա մեծ, տիտանական  նվաճում էր։ Եվ դրա համար հավերժ փառք ու պատիվ իրեն։ Բայց արդյո՞ք դա բավարար է մշտապես փառաբանվելու և վարչապետությունն ու երկիրը ձախողելու համար։

Ի դեպ, այս վիճակի պատասխանատուն ոչ միայն Փաշինյանն է, այլև իր ենթականերն են, որոնք իրենց մասնագիտականը, արժանապատվությունն ու պետական այրերի/տիկնանց հավակնոտությունը մի կողմ են դրել ու հրաժարվել իրենց ասպարեզներն ինքնուրույն կառավարելու, նրանցում որևէ փոփոխություն մտցնելու իրենց առաքելություն-պարտականություններից։

Սա փաստացի սաբոտաժ է, ու պետք է հնարավորն անել այս համատարած անդեմությունից ու անգործությունից շուտափույթ դուրս գալու համար:

Հրապարակում ոչ միայն նորույթների ու անելիքների գաղափարները չկան, այլև դրանց անհրաժեշտության մասին մտահոգությունը չկա։

Քանդել-բանտարկելու մասին լուրերը համատարած են, բայց կառուցելու մասին խոսքը չկա։ Մայիսից սկսած ինքս բազմաթիվ առաջարկներով հոդվածներ եմ ներկայացրել։ Բայց կառավարությունից, վարչապետի ու նախարարների հարյուրավոր օգնականներից ու խորհրդականներից ոչ մեկը նույնիսկ մեկ նախադասությամբ չի արձագանքել որևէ առաջարկին։ Եվ չեմ նկատել, որ որևէ այլ մեկի որևէ առաջարկին ուշադրություն դարձրած լինեն։

Ես հասկանում եմ,  որ լայեղ չեն անում իրենց բարձունքներից իմ նմաններին արձագանքել, մանավանդ որ Փաշինյանն է իրենց մեջքին։ Բայց չեմ հասկանում, միթե այդ մարդկանց մեջ մեռած է հավակնոտությունը, մրցակցությունն ու երիտասարդական ավյունը՝ իրենց “ճշմարտությունը” հաստատելու։

Փոփոխությունների տեմպերը երկրում ոչ թե ցածր են, այլ փաստացի զրոյական։ Որովհետև փոփոխությունների մասին ոչ կոնցեպտուալ փաթեթը, ոչ գաղափարաբանությունն ու ոչ էլ դրանք իրացնող սուբյեկտների մասին տարրական գիտելիքն ու պատկերացումը չկա։

Փոփոխություններ են սպասվում ձեռներեցների, ներդրողների, ոչխարապահների ջանքերով, այն դեպքում, երբ ոչ մի վերին ու ստորին կարավարիչն ինքը չի պատկերացնում իր պոստում իր անելիքն ու իր պատասխանատվությունը։

Դեռ ամռանը ես ծավալուն հոդվածով առաջարկել էի Զվարթնոց օդակայանից մինչև Երևան ընկած տարածքում ՆՈՅ անունով գերժամանակակից նոր քաղաքի կառուցման գաղափարը՝ հիմնավորելով, որ այն ողջ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնային լոկոմոտիվը կարող է դառնալ, հազարավոր նոր աշխատատեղեր գեներացնել և համախմբել ողջ հայությանն էլ ներդրումներ անելու և մասնակցելու դրա իրացմանը։

Ոչ մի արձագանք չի եղել այս առաջարկին։ Հարց եմ տալիս՝ ինչու՞։ Մասնագետ պաշտոնյայի, մանավանդ քաղաքաշինարարի համար այն հիմնավոր մերժելը մեկ րոպեի գործ էր։ Դժվա՞ր էր մասնագիտական հիմնավորումներով մի կարճ նամակ ուղարկել Լրագրին, որ այդ հոդվածը տգիտություն է։

Կարծում եմ, որ մտքներով իսկ չի անցնում, որ նման առաջարկներին արձագանքելն էլ իրենց պարտականությունների անբաժանելի մասն է։

Ես բացարձակ խուլություն եմ նկատում ժողովրդավար իշխանության  մոտ՝ ներքևից եկող մտահոգությունների, առաջարկությունների ու պահանջների մասով։

Սույնով, նաև պրն Փաշինյանին եմ դիմում՝ հարգելի վարչապետ, պարտադրեք Ձեր ենթականերին արձագանքելու ներքևից եկող առաջարկություններին։ Ոչ Դուք, և ոչ էլ Ձեր ենթականերն ամենագետներ չեն։ Երկրի ապագային վերաբերող հարցերում բոլորն իրավունք ունեն մասնակցելու և իրենց գիտելիքը ներդնելու։

Ներկա Հայաստանի հիմնական պրոբլեմը մարդկանց սակավությունն է ու դրանից բխող սոցիալական ու ազգային վախը, անարադարությունը, մտավոր գաճաճությունն ու անհատական “դաղալությունն” ամեն հարցում։

Սակավաթիվ մարդկանցով հնարավոր է տեխնոկրատական հիմքերով “պետություն-ամրոց” կառուցել ու պաշտպանվել։ Բայց քչով հնարավոր չէ նորմալ կուսակցություններ ունենալ, մտքերի բազմազանություն, մասնագիտական ու ինտելեկտուալ մեծ դաշտ ստեղծել, նրանում օպտիմալ լուծումներ գեներացնել, դրանք իրագործել և այդ ամենի հիմքով՝ ժողովրդավար երկիր լինել։

Անհնար է նաև “սակավաթիվ” միջավայրում սպասել փայլունների մեջտեղ գալուն, որովհետև նման միջավայրը “հակափայլունային” է, “հակաանհատային”, հակամարդկային։ Այն նախանձ, ճղճիմ ու կողքինի վրա նեգատիվորեն աչք դրածների միջավայր է, ուր մերժված է նորմալն ու փայլունը։

Նորից եմ կրկնում՝ Հայաստանի ներկա տնտեսական “փոսից” դուրս գալու միակ միջոցը նոր, հզոր ծրագրային մոտեցումն է, միջազգայնորեն հնչեղ ու ֆունկցիոնալ արտակարգ, քաղաքի կառուցումն է՝ օդակայանից  մինչև Երևան ընկած տարածքում։

Ժամն է քարը փեշերից թափելու ու “սակավացած” այս միջավայրում իրար հարգելու, իրար լսելու ու իրար արժևորելու։

Ներկա դարում երկրների զարգացումն ապահովվում է մասնագետ ձեռներեցների, որակյալ աշխատուժի, կենտրոնացված, կոնցեպտուալ ուղղորդվող կառավարման, տնտեսության ծրագրավորման, միջազգային տնտեսականում պետականորեն որոշակի մասնագիտացմամբ ներկայանալու, հզոր ուրբանիզացիայի, զարգացումը քաջալերող հանրային արժեքայինի ու մարդկանց սթափ գիտակցականության հաշվին։

Անհնար է հզոր պետական զարգացում, երբ հույսը անորոշության մեջ գտնվող առանձին տնտեսվարողն է, երբ պետական խիստ ու մանրակրկիտ մտածված քաղաքականություն չկա՝ տարանջատելու ձեռնտուն և ոչ ձեռնտուն։

Մեկ մարդու, այն էլ տնտեսությունից ոչ մասնագետ մեկ մարդու իշխանությունը փակուղի է։ Իսկ վաղը, եթե չհաղթահարվեց այն, դառնալու է անկասելի անկում:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

воскресенье, 3 февраля 2019 г.

Լույս և խավար

Վերջին հետանկախական տասնամյակներում երբ մեզանում հավատացյալների կտրուկ աճ է նկատվում և դա բացատրվում է «վերադարձ արմատներին»-ով, մնում եմ տարակուսած։ Ստացվում է, որ մեր ազգի արմատները սկսում են մեր թվարկության 301 թվականից։ Իսկ մինչ այդ մենք անդեմ, անգո, անլեզու ինչ-որ գոյացություններ էինք։ Ստացվում է, որ մեր բազմադարյան, 5-հազարամյա մեր պատմության մասին աղբյուրները սուտ ու կեղծիք են (ի դեպ, ոմանք մեր արմատները նույնիսկ 50 հազար տարվա խորխորատներն են հասցնում)։ Ուրեմն չե՞ն եղել «Ծովից ծով Հայաստանն» ու Տիգրան Մեծը՝ մեր պատմության ամենապայծառ դեմքերից մեկը, որին նվիրված երկու տասնյակից ավելի օպերաներ են գրել եվրոպացի կոմպոզիտորները, այդ թվում՝ Վիվալդին, Հենդելը, Սկարլատին, Գլյուկը, Հասսեն...

«Հավատը նահանջում է, աթեիզմն առաջ է շարժվում, բայց միայն Չինաստանում է բնակչության մեծ մասը համոզված հայտարարում, որ Աստծուն չի հավատում»,- այս տողերով է սկսում WIN/Gallup-ի հարցման արդյունքների հիման վրա գրված «China and Europe stand out on world map of atheism» («Չինաստանն ու Եվրոպան առանձնանում են աթեիզմի համաշխարհային քարտեզի վրա») վերնագրով հոդվածը։

Ըստ հոդվածի, աշխարհի «ամենաանաստված» երկիրը Չինաստանն է, որտեղ բնակչության 67 տոկոսն իրեն համոզված աթեիստ է համարում։ Երկրորդ խոշոր «աթեիստական» երկիրը Ճապոնիան է (29 %), մյուս ասիական պետությունը՝ Հարավային Կորեան (23%)։

Աթեիստների մեծ տոկոսով աշխարհի 20 երկրներից 18-ը գտնվում են Եվրոպայում՝ Սլովենիա (28%), Չեխիա (25%), Ֆրանսիա և Բելգիա (21%), Շվեդիա (18%), Իսլանդիա (17%), Իսպանիա (16%), Գերմանիա և Դանիա (14%), Մեծ Բրիտանիա (11%), Նորվեգիա, Ավստրիա, Էստոնիա (10%), Լատվիա, Իռլանդիա, Պորտուգալիա, Ալբանիա (9%), Իտալիա (8%)։ Նույն «աթեիստական» երկտասնյակում են գտնվում ոչ եվրոպական երկու երկիր՝ Ավստրալիան (13%) և Կանադան (10%)։ Աշխարհի խոշորագույն երկրներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում աթեիստները 7 տոկոս են կազմում։

Հայաստանում, այդ հարցման արդյունքներով, աթեիստներն ընդամենը 2 տոկոս են կազմում, Ադրբեջանում՝ 0 տոկոս։

Բայց աթեիստներից բացի կան նաև, այսպես ասած, ոչ կրոնապաշտ, ոչ հավատացյալ մարդիկ, որոնց թվով առաջատար երկրներն են՝ Շվեդիան (55%), Ավստրալիան, Էստոնիան, Նորվեգիան (50%)։ Զարմանալին այն է, որ վերջիններիս անցել են Վիետնամն (57%) ու մեր հարևան Ադրբեջանը (64%). Մեծ Բրիտանիան երկրորդ տեղում է (58%)։
Սակայն վերադառնանք մեր երկիր։ Այս ցուցակում Հայաստանը կրկին վերջին տեղերում է՝ 4 տոկոս։ Ասել է թե՝ Հայաստանը ոչ հավատացյալների տոկոսով 16 անգամ զիջում է Ադրբեջանին։

Ոմանք կդժգոհեն, կամաչեն մեզ վերաբերող այս տվյալներից, ոմանք կհպարտանան՝ «տեսեք որքան ամուր է մեզանում հավատն առ Աստված», երրորդները կկասկածեն հարցման արդյունքների վրա։ Ես առաջին և երրորդ խմբին եմ պատկանում՝ ամաչում եմ և կասկածում գոնե Հայաստանի և Ադրբեջանի մասով արդյունքների վրա։ Թերևս հնարավոր է, որ մանր անճշտություններ լինեն, բայց պատկերն իրոք, մեղմ ասած, հաճելի չէ։

Ես զուգահեռ եմ անցկացնում այսօրվա և խորհրդային Հայաստանի միջև, որ գերազանցապես աթեիստական երկիր էր, ուսումնական ծրագրերում կար նաև «Գիտական աթեիզմ» առարկա, տարեց մարդկանց մի փոքրիկ մասն էր միայն եկեղեցի հաճախում։ Ես այն տարիները համեմատում եմ մերօրյա իրականության հետ, երբ եկեղեցին մուտք է գործել դպրոց և երեխաներին «Հայ եկեղեցու պատմություն» են սովորեցնում, երբ ջահել վանականները բարձր աշխատավարձով հայտնվել են Հայոց բանակում, երբ աջ ու ձախ բիզնեսմեն մեր երևելիները եկեղեցիներ են կառուցում...

Համեմատում եմ ու սարսափում վերջին տասնամյակների մեր պետության համար, որտեղ կոռուպցիան, կաշառակերությունը սողոսկել են հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներն ու ծակուծուկերը, և այսօր մարդիկ երիցս ավելի քիչ են վստահում ու հավատում իրար, երիցս պակասել է ազնվությունը, բարությունը, հարգանքն առ դիմացինը, քան «աթեիստական», «անհավատ» Հայաստանում էր։

Համեմատում եմ և ցավում մեր իրականության լայնասփյուռ գաղջից ու խավարից։ Մինչդեռ տասնամյակներ առաջ որքա՜ն լույս ու հավատ կար մեր ուժերի հանդեպ, իրար նկատմամբ։ Գրողը տանի, բա ասում եք՝ հավատը մեզ ազնվություն, արժանապատիվ ապրել է սովորեցնում է և, ընդհակառակը, սովորեցնում է արհամարհել ամենայն վատը՝ գողությունը, ստորաքարշությունը, խաբեությունը, անազնվությունը, խարդախությունը և այլն։

Ցավում եմ, որ այսօր այնքա՜ն դեֆիցիտ կա ամենայն լավի, գեղեցիկի, ազնվության, բարության։ Խավարն այսօր երիցս շատ է և Լույսի աներևակայելի պակաս կա այսօր, ու սա է ամենամեծ մտահոգությունս։
Տխուր ենք ապրում, պարոնայք։