Ճապոնացի բանվորը 10 մլն իենով (ավելի քան 130 հազ. դոլար) փաթեթ է գտել աղբավայրում: Ինչպես հաղորդում են ճապոնական լրատվամիջոցները, մաշված պայուսակի մեջ լցված թղթադրամները 56-ամյա ճապոնացին անմիջապես հանձնել է ոստիկանությանը, գրում է ITAR-TASS-ը:
Կարգուկանոնի պահապաններն անմիջապես սկսել են պայուսակի տիրոջ որոնումները: Ոստիկանների կարծիքով՝ պայուսակը մյուս թափոնների հետ աղբանոցում հայտնվել է այս շաբաթ: Եթե առաջիկա երեք ամիսների ընթացքում պայուսակի տերը չհայտնվի, այն, համաձայն Ճապոնիայում գործող կորած իրերի մասին օրենքի, կհանձնվի քաղաքային իշխանությունների ֆինանսական հիմնադրամ:
hraparak.am
Սուրհանդակ։ Սա կատարվել է ասիական երկիր Ճապոնիայում։ Քառատրոփ դեպ Եվրոպա սլանալ ցանկացող մեր երկիրը դեռ որքա՜ն ճանապարհ պիտի անցնի, որ գոնե 5 տոկոսով նմանվի այս երկրին։
Комментариев нет:
Отправить комментарий