Գրողների միության երիտասարդ անդամները ստորագրահավաք են նախաձեռնել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի դեմ եւ մտադիր են ստորագրությունների համապատասխան թվաքանակի դեպքում նրանից պահանջել համագումար հրավիրել, որտեղ կքննարկվի նրա հրաժարականի հարցը:
«Նման բան չկա, մի հավատացեք, որովհետեւ գիշերը ինչ-որ մեկը զառանցագին երազներ է տեսնում, հետո էլ նստում-խոսում է դրանց մասին»,- մեզ ասաց Լեւոն Անանյանը՝ դա անվանելով հերթական սուտ խոսակցություններից մեկը:
«Ջահել գրողների համար այնքան գործ է արվել իմ նախագահության օրոք, որ որեւէ մեկը չի կարող նման ստորություն անել. դա բացառվում է: Դրանից հետո իմ քարտուղարը բոլորի հետ մեկառմեկ խոսել է, եւ բոլորը մենակ երախտիքի խոսքեր են ասել»,- նշեց պարոն Անանյանը:
Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են «բերման ենթարկում» երիտասարդ գրողներին ու խոսեցնում, եթե ստորագրահավաքի փաստն իրական չէ:
30.07.11
Իսկ ԳՐԱԿԱՆ PR-ը ավելացրել է՝ Անհասկանալի ու զարմանալի ոչինչ չկա։ Լեւոն Անանյանին հնարավոր չէ մեկուսացնել ԳՄ նախագահի աթոռից։ Նրան եւ նրա ղարաբաղցի կոլեգա Վարդան Հակոբյանին ԳՄ շենքից դուրս են բերելու միայն դագաղի վրա։ Նրանք ցմահ նախագահ են...
Комментариев нет:
Отправить комментарий