Ես մի միտք էի ամրագրել իմ ինֆոյում, որ փչացած հասարակության փչացածը տղամարդն է, ոչ կինը:
Նորից ու նորից համոզվում եմ այս մտքի ճշմարտացիության մեջ:
Եվ եթե խորանանք երևույթների մեջ, կնկատենք, որ պատմական պարտությունների կրողն էլ է հայ տղամարդը, գենոցիդն էլ, բաքու-սումգայիթն էլ:
Մեր ներիշխանական, զուտ տղամարդկանցից կազմված իշխանություն-ընդիմության փալասություն ու այլանդակ լիսկայությունն էլ է հայ տղամարդը:
Իհարկե, մեկը կարող է ինձ հակադարձել, թե հայ կինն է ծնում ու դաստիարակում հայ տղային, որը հետագայում դառնում է «հայ տղամարդ»: Բայց նույնիսկ կենսաբանորեն էլ, տղամարդն իր էությամբ պետք է զինվորը լինի, նորը հետազոտողը, առաջ գնացողը: Կինը օջախի պահապանն է, մարդ արարածի կոնսերվատիվ կեսը: Իսկ տղամարդը պարտավոր է «տղամարդ» լինել ոչ թե ի կոչումե, այլ ի կենսաբանական տրամաբանության:
Երևի մենք արտակարգ դեպք ենք, որը ևս վերլուծության անհրաժեշտություն ունի:
Պատմականորեն, ռազմական պարտությունը տրամաբանորեն և ըստ ստեղծված հանգամանքների, միշտ բերում է նրան, որ տղամարդը ոչնչացվում է, իսկ կինը վերցվում և օգտագործվում է հաղթողի գենոֆոնդի շարունակության համար:
Օրինակ, այսօրվա թուրք ազգը, դա ալթայից դուրս եկած մի քանի հազար բաշիբոզուկների ու նրանց ճամփին եղած միլիոնավոր տեղացի պարտված տղամարդկանց կանանցից ու աղջիկներից սերված հանրությունն է, որի մեջ սկզբնական թուրքական գենը հիմա երևի շատ ավելի քիչ է, քան ասենք հայկականը, սլավոնականը, կամ հունականը: Կապ չունի, թե ինչ դաժանությամբ են նրանք ալթայից հասել Եվրոպա ու մեր հերն անիծել:
Կապ ունի, թե մենք ինչու ենք թույլ տվել, որ մեր հերն անիծվի:
Գալով ներկայիս մեր ներքին խնդիրներին, երևի պետք է փաստվի, որ հիմա էլ, զարմանալիորեն, մեր պատմականորեն պարտված տղամարդու շահագործմանն է անցել մեր ներքին տականքը:
Ղարաբաղյան պատերազմը մեր շարքերից տարավ սովետների օրոք ծնված ու դաստիարակված շատ նոսր իսկապես տղամարդկային սերուցքին: Մնացին մկները, լիսկաներն ու դոդլֆիկները, որոնք մեր պատմական՝ արդեն գենոֆոնդում արմատացած թուլությունների և ԼՏՊ-ի սահմանադրական հեզության շնորհիվ ողջ ազգին բերեցին ներքին ստրկացման:
Վերջին 20-22 տարիներին հայ կինն իր ուսերին կրեց բոլոր արհավիրքները: Գնաց չինաստաններն ու արաբիաները, որ մի կտոր հաց բերի իր ամուսնուն ու որդուն կերակրի, գնաց Թուրքիա պոռնկության՝ հենց նույն նպատակով:
Արդյունքում՝ Հայաստանում մնաց ասիմետրիկ ֆիլտրված ժողովուրդ՝ անվերջ համբերատար ու հանդուրժող տղամարդը և զարմացած, շշկռած ամուսնուն ենթարկված, բայց և կենսաբանորեն լիարժեք հայ կինը:
Այսօր հրապարակում է հենց նա: Հայ լրագրողների 99 տոկոսը կին է: Գրանտ ու գործ կպցնողների 99 տոկոսը կինն է: Այս անապատի վերածված տարածքի վրա մարդկային թարմություն ու կյանք մտցնողը ևս հայ կինն է:
Հայ տղամարդը դա բոռն է, վզից կիլոյանոց ոսկին կախած, փորը դոշից կախած, աչքերը սրա նրա քամակին կպցրած այն ապիկարը, որ պարազիտում է իր կնոջ վրա:
Լիսկայի ծեծը դա հայ տղամարդու ահազանգն էր հայ կնոջը, որ հեսա քեզ էլ եմ ուտելու: Սաղիդ եմ հոշոտելու:
Ի պատասխան, կա այդ ծեծված հերոս կինը, որը չի վախեցել ու խոսում է: Կապ չունի, թե ինքը խոսում է իր բիզնեսը, թե արժանապատվությունը պաշտպանելու համար: Կարևորն այն է, որ խոսում է կինը, ոչ թե տղամարդը: Խոսում է հայ տականքի դեմ՝ առանց վախենալու, թե այդ ողջ շրջան ստրկացրած ճիվաղն իրեն հետո ինչ կանի:
Մենք ազգովի շատ մեծ հարցի առաջ ենք կանգնած՝ կողմնորոշման հարցի առաջ: Ո՞ւր ենք գնում և ո՞ւմ հետևից ենք գնում:
Միակ խորհուրդը, որ տեսնում եմ այժմ, դա այն է, որ «կին» ազգը պետք է կին էլ առաջնորդ ունենա: Հայ տղամարդը պետք է գոնե ժամանակավորապես հեռացվի ասպարեզից՝ որպես տգետ, վախկոտ ու պնակալեզ արարած, որը կործանման կտանի բոլորին: Եվ նա ինքնակամ չի հեռանալու:
Հայ կինը պետք է տեսնի իր այդ կարևորագույն դերը և ինքնուրույն վերցնի ղեկը: Վաղուց է հասունացած այս հարցը, բայց զարմանալիորեն դրա մասին խոսող չկա:
Անգլիացիք հզոր կանանց ու տղամարդկանց ազգ են: Մուսուլման պակիստանցիք Բենազիր Բխուտտո ունեին: Հնդիկները, ֆիլիպինցիք, արգենտինացիք, ուկրաինացիք, տո ո՞ր ազգին նշես: Բոլորն էլ դուրս են եկած նախնադարյան կաղապարներից և առաջնորդվում են ուժեղ լիդերներով, անկախ նրանց սեռից:
Մեր այս փոսում, գենոցիդ կերածներս, մեզ տղամարդ ենք հռչակած ու ստրկացած՝ մեր իսկ կերտած ու դավանած կեղծ լոզունգների անտանելի դատարկության մեջ:
Խոսքը հարատևելու վերջին ճիգերի մասին է: Եվ ինձ վրա հոխորտալու ցանկություն ունեցող և իրենց հավերժ խելոք ու հավասարակշիռ համարող տղամարդկանց խորհուրդ կտամ նախապես գոնե ռեֆլեքսիվ, իրենց մի լավ տնտղեն:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2011 թ.
Բավականին լավ հոդված է։
ОтветитьУдалить