(ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻ ՊԱՏՎԵՐԱԳՐԻ)
Ժամանակները պատմության ու ժողովուրդների կենսագրության մեջ մտնում են իրենց անհատականություն-
ներով եւ նրանց կատարած գործերով: Տեղին է նշել Խրիմյան Հայրիկի իմաստուն խոսքերը. «Աշխարհիս վերայ մարդոցն կոչումն` պատիվ, փառք արժանապատվութիւն` ետ գործերու կռիվն է. նա ինչ վիճակի մեջ կլինի, թող լինի, նորա նուիրական պարտքն է ճանչնալ նաեւ թե ինքն այս աշխարհիս վերայ դիպվածով եւ ունայնաբար չէ եկել, այլ մեծամեծ պարտիքներ կատարելու կատարելու համար ծնող է»:
Այս խոսքերը կարելի է անվարան հասցեագրել Վլադիկ Հակոբյանին: Նա ծնվել էր գիտնական-մանկավարժ լինելու, իր ժողովրդի կենսագիրը դառնալու, հոգու ջերմությունը մատաղ սերնդին տալու համար:
Բայց եկավ 88-ը:
Հաղթանակը կերտելու համար ժողովուրդը ծնեց իր զինվորներին: Եվ այդ անպարտ բանակի առաջին շարքերում էր Վլադիկ Հակոբյան պատմաբանն ու քաղաքական գործիչը: Նա իր ողջ կյանքը ապրեց անանձնական կյանքով` գիտակցելով, որ ազատությունը եւ առավել շատ պետականությունը ձեռք է բերվում նվիրումի ու զոհողության միջոցով: Հայրենիքի հանդեպ մեծ պատասխանատվությամբ, գործելու նախանձախնդիր կամքով ու վճռականությամբ Վլադիկ Հակոբյանը ստանձնեց ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղարի պարտականությունը իր ներդրումը բերելով նորանկախ երկրի հիմքերի ամրակայմանը:
Ավաղ կարճ եղավ նրա երկրային կյանքը: Ցավալիորեն այսօր` մեր հակասական օրերում, գտնվում են մարդիկ, ովքեր արատավորում են նման գործիչների անունը: Դա բարոյական չէ: Այդպես երկիր չեն կառուցում:
ԼՂՀ Գրողների միության «Եղիցի լույս» թերթի 2014 թվականի մայիսյան համարում «Մի դիպվածի շուրջ» վերնագրով հոդված է տպագրվել, որի յուրաքանչյուր տողից երեւում է, որ գործ ունենք պատվերով գրված ապատեղեկատվության հետ: Պատվիրատուն ակնհայտ է: Եվ գուցե պատահական չէ, որ այն տպագրվել է հենց Գրողների միության պաշտոնաթերթում, որտեղ նյութի հենց սկզբում հեղինակն իր դետեկտիվ հեքիաթը գրելու շարժառիթը կապում է Վարդան Հակոբյանի հարցազրույցի հետ:
Երկար ժամանակ մտածում էի՝ պատասխանե՞լ այս զավեշտին, թե՞ ոչ: Եթե ինձ անվանարկած լինեին, միանշանակ չէի պատասխանի. ես կարողանում եմ արհամարհել: Բայց այդ հրապարակմամբ փորձել են ստվեր նետել լուսահոգի հորս՝ Արցախի պետականաշինության ակունքներում կանգած, նախկին ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանի անվան ու արժանապատվության վրա, հետեւաբար` անարդարության հանդեպ լռությանս համար հետագայում ինքս ինձ էի մեղադրելու: Վլադիկ Հակոբյանին «բարոյական կանոնի» մեջ մեղադրելն ու զրպարտելը, կեղծիքը որպես իրականություն ներկայացնելը, իրոք, անբարոյականություն է:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի որոշմամբ եւ Արցախյան գոյապայքարի նվիրյալներից մեկի՝ ԱրՊՀ ռեկտոր Համլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ 2008թ. հրատարակվեց «Պատմական նստաշրջան. փաստաթղթերի եւ նյութերի ժողովածու» գիրքը (հեղինակներ` պատմական գիտությունների թեկնածու, այժմ՝ դոկտոր Վահրամ Բալայան ու պատմական գիտությունների թեկնածու, ԱրՊՀ դասախոս Տարոն Հակոբյան): «Երկու խոսք»-ում գրել էինք, որ գրքի տպագրության համար հիմք հանդիսացող ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նիստի արձանագրության կապոցը փրկվել է գիտնական ու քաղաքական գործիչ Վլադիկ Հակոբյանի շնորհիվ: Փաստաթղթերի վերոհիշյալ կապոցը ԼՂՀ Գերագույն խորհրդի բազմաթիվ այլ փաստաթղթերի հետ Վլադիկ Հակոբյանի մահից հետո ես էի հայտնաբերել նրա արխիվում, որոնք գրքի տպագրությունից անմիջապես հետո հանձնել ենք ԼՂՀ արխիվ (կարծում եմ` արածս փնովանքի արժանի չէ): Ի դեպ, փաստաթղթերի մի մասի վրա կային հրետակոծության, բեկորների հետքեր:
Անցյալում արխիվ հանձնված որոշ փաստաթղթերի անհետանալուց հետո ես եկա այն համոզման, որ այդ փաստաթղթերն իր մոտ տեւական ժամանակ պահելու համար (որպես պատմաբան այն հետագայում ուսումնասիրելուց եւ հրատարակության պատրաստելուց բացի) հայրս լուրջ պատճառներ է ունեցել. որոշ քաղաքական ուժերի եւ անձանց ձեռնտու չէր շատ փաստաթղթերի գոյությունը. արխիվ հանձնված որոշ նյութերի անհետացումը պատահական չէ:
Հարց է ծագում. ո՞րն է պատճառը, որ 2008թ. «Պատմական նստաշրջան» գիրքը տպագրվելուց 6 տարի հետո միայն ոմն պատմաբան «կմտահոգվի»` «…անհետացել են ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի «20-րդ գումարման չորրորդ արտահերթ նստաշրջանի ձայնահոլովակները, ինչպես նաեւ պաշտոնական բոլոր փաստաթղթերը», որոնք «մի քանի տարի հետո գտնվել են ԼՂՀ կառավարությունում ժամանակին քարտուղար աշխատած Վլադիկ Հակոբյանի բնակարանում` արդեն աղճատված, կիսատ-պռատ վիճակում»:
Կրկին նկատենք, որ այս հոդվածը տպագրվում է գիրքը հրատարակելուց 6 տարի անց եւ վերոհիշյալ նստաշրջանում նախագահող Վիգեն Հայրապետյանի մահից հետո (վերջինս կարող էր հաստատել փաստաթղթերի վավերականությունը), եւ այդ ամենը այն դեպքում, երբ գրքում էջ առ էջ ներկայացված են 1988թ. պատմական նստաշրջանի բոլոր նյութերը՝ ելույթներ (հեղինակների ձեռագրով ու ստորագրությամբ) եւ այլ փաստաթղթեր: Ստացվում է, որ ոմանք լուրջ վտանգ են տեսնում վկաների, փաստաթղթերի մեջ, եւ նախընտրում են ձերբազատվել վերջիններից, որպեսզի հանկարծ բռնող չլինի իրենց ստի եղջյուրներից:
Ինչ վերաբերում է Հ. Աբրահամյանի ակնարկած «մի քանի թերթերի» պակասին, նշեմ, որ գրքի ներածությանը կցված ծանոթագրության մեջ Վահրամ Բալայանը գրել էր, որ ցավոք սրտի 3 պատգամավորների ելույթների բնօրինակները չեն պահպանվել: Այսինքն՝ «մի քանի թերթերի» պակասի մասին արդեն ակնարկվել էր գրքում, եւ զարմանալ կարելի է, որ պատմաբանի «սուր աչքն» այն 6 տարի հետո է միայն նկատել, եւ նա «համեստորեն» մի քանի պակաս թերթերի «հայտնագործությունը» վերագրում է իրեն:
Սեփական հայեցողությամբ Արցախի պատմաբանի պաշտոնը ստանձնած երեւանաբնակ «գիտնականը» պատվերով գրած իր նյութին արժանահավատ տեսք տալու համար դետեկտիվ գույներով երրորդական մանրամասներ ու անանուն հերոսների մասին հեքիաթներ է պատմում: Ահա մի հատված. «Իմ որոնումների մասին գիտեին նաեւ Արցախի պետական համալսարանում, որտեղ դասախոս մի լրագրող ինձ միշտ «հուսադրում» էր, թե ինքը հետքը գտել է. մեկը կա Ռուսաստանում, շուտով կգա, եւ նա տեղը ցույց կտա…», ՙԽիստ ցուրտ էր, սառնամանիք: Փեսայիս՝ Աշոտի հետ… Նա մենակ էր ապրում: Նստած էր բազմոցին՝ էլեկտրասալիկը ոտների արանքում: Սիրալիր դիմավորեց մեզ… «եւ այլն:
Նման կարգի տողերը միայն մանկապարտեզի երեխաներին կարող են հուզել: Ուշադրություն դարձրեք՝ «դասախոս մի լրագրող», «մեկը կա Ռուսաստանում, շուտով կգա…» Գոնե նյութը չստորագրեր` որպես պատմական գիտությունների դոկտոր, քանի որ` ոչ թե պատմաբանի հոդված, այլ կարծես հեքիաթ լինի՝ համեմված Նոստրադամուսի կամ Վանգայի գուշակություններով…
Միաժամանակ, այս փոքրիկ հոդվածում այնքան սխալներ ու թյուրիմացություններ կան, որ թվում է, թե այն ծնկներին դրած, շտապ գրել են դպրոցական նստարանին: Այսպես՝ «ԼՂՀ կառավարությունում ժամանակին քարտուղար աշխատած Վլադիկ Հակոբյանի…» (Վլադիկ Հակոբյանը երբեք քարտուղար չի աշխատել ԼՂՀ կառավարությունում, այլ եղել է ԼՂՀ Գերագույն խորհրդի քարտուղար: Իրեն պատմաբան հորջորջողը կառավարությունը չի տարբերում Գերագույն խորհրդից), «20-րդ գումարման չորրորդ արտահերթ նստաշրջանի ձայնահոլովակները» (մի պահ պատկերացրեք 1988թ. փոթորկահույզ փետրվարին ինչ-որ մարդիկ նստաշրջանի ձայնահոլովակ են պատրաստում: Գուցե արդեն DVD էլ կար նիստերի դահլիճում՝ ձայնահոլովակները դիտելու համար կամ գուցե պրոյեկտոր…):
Ծերունախտով տառապող վայ-գիտնականը 1988 թիվը շփոթել է 1998 կամ 2008 թվականների հետ՝ 1988-ից մեկ-երկու տասնամյակ առաջ ցատկելով ու մոռանալով, ավելի ճիշտ չիմանալով, որ Ադրբեջանից ժամանած պաշտոնյաներն ու Կեւորկովը ամեն կերպ փորձում էին խափանել նստաշրջանի աշխատանքները եւ նույնիսկ մարզխորհրդի կնիքն էին փախցնել տվել ոմն Օսիպովի միջոցով:
Եթե հարգարժան «պատմաբանը «իսկապես ցանկանում է ինչ-ինչ ճշմարտություններ բացահայտել, թող խոստովանի, որ վերոհիշյալ նստաշրջանի փաստաթղթերի գոյությունը ձեռնտու չէ ոմանց, ու նրանք շահագրգռված են այն ներկայացնել որպես «կիսատ-պռատ» եւ դետեկտիվ մեկնաբանություններով, որովհետեւ վերջիններս կարծել են, թե արդեն ընդմիշտ կորսված են նստաշրջանի նյութերը, եւ իրենք իրականությունից դուրս հեքիաթներ ու ֆանտաստիկ պատմություններ են ստեղծել, պատվերով գրել տվել եւ տպագրել իրենց մասին:
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ երեւանյան իր փափուկ բազկաթոռի մեջ փռված՝ Արցախի «նորագույն պատմություն» ծեփող Հրանտ Աբրահամյանի հրապարակումները բացասական ռեզոնանս եւ դժգոհություն են առաջ բերում Արցախում: Մարդ, որ արցախյան շարժման տարիներին երեւանյան իր պատուհանից էր հետեւում իրադարձություններին, տարիներ հետո էլ՝ ոտնակոխ անելով բարոյականության բոլոր նորմերը, իրեն իրավունք է վերապահում սեփականաշնորհել ազգային-ազատագրական պայքարը, պատերազմից տասնամյակներ հետո իրեն հաճո հերոսներ կերտել` ձեռքի հետ էլ՝ քար շպրտելով ազնիվ ու հայրենանվեր մարդկանց անվան ու վաստակի վրա: Մինչդեռ Վլադիկ Հակոբյանը Արցախյան շարժման առաջին օրերից, Երեւանում թողնելով իր տունը, ընտանիքով տեղափոխվել էր Արցախ` իր մտավոր ներուժն ի սպաս դնելով Գոյապայքարին:
Ի դեպ, Հրանտ Աբրահամյան-«պատմաբանը» ավելի շատ հայտնի է գիտական շրջանակներին` որպես արցախցի երիտասարդ կադրերի գիտական թեզերի պաշտպանությանը արդյունավետ խոչընդոտող: Ճիշտ է, այս տխրահռչակ իմաստակը միակը չէ մեր օրերում, որ փորձում է իրականության հետ աղերս չունեցող հեքիաթներ տպագրելով միֆ ստեղծել՝ արհեստական հերոսներ կերտելու նկրտումով, սակայն նման փորձերը, բարեբախտաբար, դատապարտված են. պատմությունը ինքն է սրբագրումներ անում եւ վերականգնում արդարությունը:
2008 թ. տպագրված «Պատմական նստաշրջան» փաստաթղթերի ժողովածուն իրական տարեգրությունն է ներկայացնում: ԻՐԱԿԱՆԸ, ԻՍԿԱԿԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է: Ահա, թե ինչու ոմանց ձեռնտու է, որ այդ փաստաթղթերը կամ ընդհանրապես չլինեն, կամ ներկայացվեն որպես անարժանահավատ, պակասող էջերով:

«ԱՊԱՌԱԺ»

Տարոն ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմական գիտությունների
թեկնածու
Հ. Գ. – Հարկ եղած դեպքում` կարող եմ կեղծարարությունը հերքող այլ փաստեր ներկայացնել՝ դրանք հաստատող վկաներով:
«Ապառաժ». aparaj.am
«Ապառաժ». aparaj.am
Комментариев нет:
Отправить комментарий